«Մեր երեխաների ապագան նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին». Վահե Հովհաննիսյան
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

«Վերջին հարյուրամյակների ընթացքում մշտապես ապրել ենք լավագույն ապագայի սպասումով, երկարաժամկետ պլանում երազել անկախության մասին, իսկ կարճաժամկետում ակնկալել մեզ իշխող կայսրությունների բարեհաճությունը: Վերջին երեք տասնամյակում դրան ավելացել է նաև խաղաղության սպասումը»,- Բյուջեի 2026-ի նախագծի քննարման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում. այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից, մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից ու փոխվելու արագությունից: Հետևաբար ապագան արդեն այսօր է... Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին, ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել, այլ՝ որովհետև այսօրվա մեր որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որոշումների տրամաբանությունից: Մեր որոշումների առանցքում ՀՀ-ն է ու այստեղ ապրող մարդը»,- հավելեց նա:




















