top of page

Անգնահատելի է մանկավարժի դերակատարությունը գիտակից, պատասխանատու և ազատ հասարակության կերտման գործում․ Վահագն Խաչատուրյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 4
  • 1 min read
ree

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» մրցույթի 12 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախագահին է ներկայացրել մրցույթի ու մրցութային անվանակարգերի վերաբերյալ մանրամասներ: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը ողջունել և շնորհավորել է հաղթող ճանաչված մանկավարժներին: Իր խոսքում նախագահը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը, որը վկայում է պետական իշխանության կողմից կրթության և այս ոլորտի աշխատողների նկատմամբ ցուցաբերվող առաջնահերթ վերաբերմունքի մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին տարիների նվիրական աշխատանքի համար և շեշտել, որ անգնահատելի է մանկավարժի դերակատարությունը գիտակից, պատասխանատու և ազատ հասարակության կերտման գործում:

 
 
1/2379
bottom of page