Ով է Կտրիճ Ներսիսյանին ու նրա խմբակին քննադատող համարձակ քահանան՝ Տեր Արամը
- Investigative journalist

- Sep 3
- 1 min read

Օրերս Տեր Արամ քահանա Ասատրյանը բավականին համարձակ գրառումներով հանդես եկավ։
Իր ֆեյսբուքյան էջի գրառումներում Տեր Արամը խոսում էր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ցայտուն տեսանելի անսեր ու աններող ոգու մասին։ Ապա հայտնել էր, որ իրեն փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ, սա դարձել է ընդունված գործելակերպ Եկեղեցու ներսում։
Տեղեկացնենք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվն է։




















