3-ԱՄՅԱ ՏԻԳՐԱՆԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅՐԸ
Nov 3, 2025
1 min read

«Կորած երեխայի հայրն է խեղդամահ արել նրան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը
«Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։ Այլ տվյալներ փոխանցել այս պահին կխուսափեմ: Բայց այս վարկածն առաջին իսկ օրվանից եղել է»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։




















