Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 25.8°C (2023թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 3.6°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 10.2°C




















