top of page

Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 24
  • 1 min read
ree

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու և նրանց աջակիցների կողմից համացանցում տարածվող «մեմը»-ին և լատինատառերով հայերեն գրառմանը:


«Տաշիրի Սամոյի (որ պնդում է, որ իր պորտը Լյուբյանկայում չեն կտրել) տղան ու նրանց սատարող ֆեյքերն ու վայ-լրատվականները երեկվանից տարածում են այս անտաղանդ «մեմը»։


Ընդհանուր բովանդակությանը չանդրադառնամ, բավարարվեմ դետալներով։


POQRIK XMBAK՝ գրված է ներքևում. իսկ ինչո՞ւ ոչ ՓՈՔՐԻԿ ԽՄԲԱԿ, կարո՞ղ է պատահի, որ մեծն բարերարի ու մեծն հայրենասերի տղան պարզապես հայերեն տառերը չգիտի, էսպես են սարքում, որ կարդա, հասկանա, տարածի։


Թուրքական դրոշով ատրիբուտիկա-պարոնա՛յք, էդ դուք եք, որ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, մարդ չի հասկանում՝ հիմա դուք կիպրոսցի՞ եք, կալուգեցի՞ եք, նիժնիտաբռցի՞ եք, թե՞ հայաստանցի, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում, էն դեպքում, որ մենք ու մեր ընտանիքները Հայաստանի ու միայն Հայաստանի քաղաքացիներ ենք։ Լո՞ւրջ եք ասում»,- գրել է Ալեքսանյանը։

 
 
1/2380
bottom of page