top of page

Կործանվել է կոլումբիական Satena-ի ինքնաթիռը. Բոլոր ուղևորերը զոհվել են, այդ թվում՝ պատգամավոր և պատգամավորության թեկնածու

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 17 hours ago
  • 1 min read

Կոլումբիական Satena ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է Կուկուտայից Օկանյա չվերթի ժամանակ։ Beechcraft ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտարարել է ավիաընկերությունը:



«Satena ավիաընկերությունը խորը ցավով հայտնում է, որ Beechcraft ինքնաթիռը՝ HK-4709 գրանցման համարով, որը կատարում էր NSE 8849 չվերթը Կուկուտայից Օկանյա երթուղով, ենթարկվել է վթարի, որի հետևանքով զոհվել է 15 մարդ»,- ասվում է ավիափոխադրողի Х սոցցանցի բլոգում հրապարակված հայտարարության մեջ։



Ինքնաթիռում եղել է 13 ուղևոր և անձնակազմի երկու անդամ։ Հրապարակված ցուցակի համաձայն՝ ուղևորների թվում են եղել կոլումբացի պատգամավոր Դիոգենես Քվինտերոն և պատգամավորության թեկնածու Կառլոս Սալսեդոն։

 
 
1/2515
bottom of page