«Ինտեր Մայամի»-ն հաղթել է, Մեսսին դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ
- Investigative journalist

- Apr 14, 2024
- 1 min read

MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ինտեր Մայամի»-ն հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Սպորտինգ Կանզաս Սիթի»-ին, հայտնում է armsport.am-ը:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Դիեգո Գոմեսը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրիկ Թոմին։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամի»-ն 15 միավորով գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:
«Սպորտինգը» 10 միավորով 7-րդն է Արևմուտքում։




















