top of page

Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել է

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և նախկին գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։


Նախկին մարզիկի հոսպիտալացման մասին հայտնել է նրա կինը՝ Յանա Ռուդկովսկայան։ Նա նշել է, որ հունվարի 25-ին 39-ամյա Պլյուշչենկոյի մոտ սրվել է տասներկումատնյա աղիքը։ Այժմ Ռուդկովսկայան պնդում է, որ իր ամուսնու հետ ամեն ինչ կարգին է։


Պլյուշչենկոն արդեն դիմել է երկրպագուներին: Օլիմպիական չեմպիոնը երկրպագուներին վստահեցրել է, որ լուրջ խնդիրներ չունի և շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին։


Նշվում է, որ 2017 թվականից Պլյուշչենկոն կենտրոնացել է մարզչական աշխատանքի վրա։ Մոսկվայում գործում է օլիմպիական չեմպիոնի ակադեմիան։



1/2383
bottom of page