top of page

Ռեալն ակնհայտ ֆավորիտ է «Էլ Կլասիկոյում»․ Կասիլյաս

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 21, 2024
  • 1 min read
ree

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծիք է հայտնել Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին, որում «սերուցքայինները» խաղալու են «Բարսելոնայի» հետ։ Խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 21-ին։

«Կարծում եմ, որ «Բարսելոնան» անկում է ապրում այն բանից հետո, երբ չկարողացավ նվաճել ուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ: «Ռեալում» հակառակն է՝ թիմը բարձր տրամադրություն ունի, էներգիա և վստահություն: Այս պահին Մադրիդի «Ռեալը» Էլ Կլասիկոյի բացահայտ ֆավորիտն է»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Լա Լիգայի 31 տուրից հետո «Ռեալն» ունի 78 միավոր և առաջին տեղում է։ «Բարսելոնան» վաստակել է 70 միավոր և երկրորդ տեղում է։

1/2453
bottom of page