top of page

Տեսնում եմ, որ շարժումը մարում է. ՔՊ-ական

May 13, 2024
1 min read

ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, որը Տավուշի մարզից է, ծիծաղելի է համարում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտարարելու գործընթացը։

«Իմպիչմենթի օրակարգ չկա, գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականը վստահեցրեց՝ թիմում անհանգստություն բացարձակ չկա։

«Գործընթաց էլ չկա, տեսնում եմ, որ շարժումը մարում է»,- ասաց Ղալումյանը։

Նա ասաց, որ  Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ է խմել, հաց էլ է կերել։

«Մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են»,- նշեց ՔՊ-ականը։

1/2905
bottom of page