top of page

Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 2, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության  ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներ Արտեմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին մեդալ է շնորհել:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով համապատասխան հրամանագրին:

Դպրոցականները, ովքեր դպրոցից հետո ազատ ժամանակ աշխատել են որպես հանդերձարանում,  «Կրոկուս սիթի հոլ»–ում կարողացել են շենքից դուրս բերել մոտ հարյուր հոգու, իսկ նրանցից հետո ևս մի քանի հարյուր մարդ փախել է նույն ելքով։

Մարտի 22-ի երեկոյան զինված անձինք ներխուժել էին Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահ, որտեղ պետք է ելույթ ունենար «Պիկնիկ» խումբը։ Նրանք կրակ էին բացել մարդկանց վրա, ինչպես նաև հրկիզել շենքը։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 145 մարդ։

1/2383
bottom of page