top of page

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է մի շարք երկրների՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների

  • Sep 12, 2025
  • 1 min read

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է մի շարք երկրների՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների։ 


Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 


Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց ընթացքում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով այս ոլորտում ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումը։  


Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ 

 
 
1/2635
bottom of page