top of page

Անցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 15
  • 1 min read
ree

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 14-15-ը բացահայտել են 153 հանցագործություն:

Մասնավորապես՝

  • 58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 11 դեպք՝ խարդախության,

  • 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,

  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,

  • 4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,

  • 3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։


Բացահայտվել են նաև ավազակության, խուլիգանության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, կանխամտածված սնանկության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են խուլիգանության և մարդու առևանգման դեպքեր։


Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։


Հայտնաբերվել է 1 անհետ կորած։


Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 
 
1/2382
bottom of page