Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է․ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
- Feb 26
- 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։




















