top of page

Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը. ՈՒԵՖԱ-ի անդրադարձը՝ Ռոնալդուի և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 9
  • 1 min read
ree

ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի էջում  հրապարակվել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդու և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութը։  


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութին կից ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի էջում կատարվել է հետևյալ գրառումը. «Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը։  Հուզիչ զրույց Հայաստանի թալիսման Ռուբենի և Քրիշտիանու Ռոնալդուի միջև՝  աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ»։ 



Ավելի վաղ Քրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել էր իր և հայ երեխայի՝ Ռուբենի մասնակցությամբ տեսանյութը՝ շեշտելով, որ նոր ընկեր է ձեռք բերել։ Տեսանյութը սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել։  


 Այնուհետև ֆուտբոլիստի և լսողական և խոսքի խանգարումներ ունեցող հայ երեխայի հանդիպման մասին ռեպորտաժ էր պատրաստել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ռուբենը պատմել էր, որ իր երազանքն է եղել Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելը, ինչը վերջապես իրականություն է դարձել։ 

 
 
1/2377
bottom of page