top of page

Հրդեհի պատճառով «Օռլեան»-«Վալանսիեն» հանդիպումն անավարտ է մնացել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 24, 2024
  • 1 min read
ree

Ֆուտբոլի Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի «Օռլեան»-«Վալանսիեն» հանդիպումն անավարտ է մնացել հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է ESPN-ը։


Օգոստոսի 23-ին «Ստադ դե լա Սուրս» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումը 1:1 հաշվի ժամանակ ընդհատվել է ստադիոնի հարևանությամբ գտնվող բարում սկսված հրդեհի և ստադիոնի տարածքում գտնվող մարդկանց ծխահարվելու վտանգի հետևանքով։ Հրդեհը կարճ ժամանակում մարվել է, տուժածներ չկան, սակայն անվտանգության նկատառումներով հանդիպումը չի շարունակել։

1/2380
bottom of page