Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
- 2 days ago
- 1 min read

Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
Հիշեցնենք՝ դեռևս քարոզարշավի ժամանակ ենթադրելով նման սցենարի հավանականություն՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները երազելու են Հայաստանից փախնելու մասին ու չեն կարողանալու»:
Օդանավակայանից Ծառուկյանի հավանական «փախուստի» լուսանկարներ են հրապարակվել լրատվամիջոցներում:




















