top of page

«Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր

Apr 18, 2024
1 min read

՞նորհակալություն Բրյուսովի համալսարանի հոգաբարձյուների խորհրդի նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և ԿԳՄՍՆ-ին, որոնք աջակցեցին ինձ համալսարանը ճգնաժամից դուրս բերել:

Այս մասին ասել է Դավիթ Գյուրջինյանը, ով Կառավարության այսօրվա նիստում նշանակվեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջ մեկ տարի նա հաջողությամբ իրականացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Դավիթ Գյուջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն՝ դուրս բերել համալսարանը ճգնաժամից։

1/2905
bottom of page