top of page

Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը Հայաստանի օրակարգում է. ԱԽ քարտուղար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 26, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը Հայաստանի օրակարգում է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք միշտ քննարկել ենք բոլոր գերիների վերադարձի հարցը ՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերներին հետ։ Սա եղել է մեր օրակարգում, մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ։ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին որոշակի հաջողություն ունեցանք այդ առումով՝ 32 գերի վերադարձել է, բայց մենք դրանով չենք բավարարվում և շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան»,-ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե խաղաղության համար դա գլխավոր նախապայման չէ՞, Գրիգորյանը պատասխանել է, որ ճիշտ չէ այդ հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ, որովհետև գերիները պետք է հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։

1/2382
bottom of page