top of page

Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 20, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խմբակցության անունից ցավակցական ուղերձ է հղել․

«ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։

Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ  գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին՝ կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը: Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը»։

1/2383
bottom of page