top of page

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 minutes ago
  • 1 min read


Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա։ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է բելգրադյան ԻՄՏ ակումբին։

Տեղափոխությունը կայացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ դարպասապահը վերջերս էր հեռացել «Նոայից»։

Սերբիայի ընթացիկ առաջնությունում Չանչարևիչի նոր թիմը 20 տուրից հետո վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ մինչ «Նոային» միանալը սերբ դարպասապահը երկար տարիներ հաջողությամբ հանդես էր գալիս հայկական մեկ այլ ակումբի՝ «Ալաշկերտի» կազմում։

Հայաստանի ազգային հավաքականում Չանչարևիչը նորամուտը նշել է 2023 թվականին և կարճ ժամանակում դարձել թիմի հիմնական դարպասապահը՝ մինչ օրս անցկացնելով 20 հանդիպում։

 
 
bottom of page