top of page

Ընտրակաշառքի գործով 240-ից ավելի անձանցից 100-ը կալանավորված են. մնացածի նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոցի. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

  • 16 hours ago
  • 1 min read


Ընտրակաշառք տվող և ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոցի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

«Հաշվի առնելով, որ կոմիտեն խիստ է նման տեսակի հանցագործությունների դեմ պայքարում, գնում ենք առավել խիստ դատավարական հարկադրանքի միջոցների, այսինքն՝ ընտրակաշառք տվող և ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոց կիրառելու, դա կարող է լինել կալանք, կամ տնային կալանք:

Հունիսի 8-9-ի դրությամբ մենք ունեցել ենք 115 քրեական վարույթ, որոնցով քրեական հետապնդումներ ենք հարուցել շուրջ 240-ից ավելի անձանց նկատմամբ: Նրանից 100-ը կալանավորված են, մնացածի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ: Հիմնական հետապնդումները վերաբերելի են բնականաբար ընտրակաշառք տալուն և ստանալուն»,- նշել է Նահապետյանը:

Նահապետյանը ընդծեց՝ գաղտնալսել են քաղաքացիներին, կան օպերատիվ տեղեկություններ ընտրական հանցագործությունների մասին, ապա հավելեց, որ առաջիկայում էլ ընտրական հանցանքի մասով կլինեն ձերբակալություններ:

 
 
1/2716
bottom of page