top of page

«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի»․ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 16, 2024
  • 1 min read
ree

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի վրա կատարված հարձակումից։ Այս մասին X-ի իր միկրոբոլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով։ «Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ զորակցությունն եմ հայտնում Ռոբերտ Ֆիկոյին, նրա մտերիմներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»,- նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ էր կատարվել։ Ռոբերտ Ֆիկոյին տեղափոխել էին հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

1/2383
bottom of page