top of page

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հшնցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Հունաստանի պաշտպանության նախարար

Apr 24, 2024
1 min read

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հույն նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրել է նախարարը։

1/2905
bottom of page