top of page

Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները` ջանալով կառուցել երկարաժամկետ խաղաղություն. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է։ Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին, հիշեք նրանց անցած ճանապարհը, դավանած արժեքները, ցանածն ու պտուղները։ Մենք դժվար ճանապարհ ենք անցնում միասին, և ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ։ Ուրեմն, հանգիստ ու հանդարտ, միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները` ջանալով կառուցել երկարաժամկետ խաղաղություն` մեր ժողովրդի անվտանգության ու պետության զարգացման համար»,- գրել է նա։

1/1815
bottom of page