top of page

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին. Տոյվո Կլաար

Apr 20, 2024
1 min read

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման նպատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հուսադրող նորություններ ստացանք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքի և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և իրավական փաստաթղթերի հիման վրա սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ»,–նշել է Կլաարը:

Նա ընդգծել է՝ ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցությունների գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման նպատակին։

1/2905
bottom of page