top of page

Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի

Այսօր՝ հունիսի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 27 շենքի բակում կայանված Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրա վիրավոր քաղաքացի կա։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, պարեկները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Քաղաքացիները բժիշկների օգնությամբ  ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։



Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 23-ամյա Օլեգ Ա.-ն է, որը նշված շենքի 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։



Տեղում պարեկները պարզել են, որ վնասված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արա Գ.-ին։

bottom of page