Search
Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել
- 24timeam
- Jun 2, 2024
- 1 min read

Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ։ «Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 7 հոգու, նրանցից երկուսի վիճակը ծանր է․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է քաղաքապետ Դավութ Գյուլը:Նրա խոսքով՝ շենքը կառուցվել է 1988 թվականին, իսկ առաջին հարկում խանութ է եղել։