top of page

Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ․ քննարկվել են համագործակցության հարցեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 16, 2024
  • 1 min read

Հունիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

 

Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում:

 

Հանդիպմանը քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:

bottom of page