«Բեռլին’23» սերիալի հեղինակ Վիկտոր Սողոմոնյան. Նախատեսվում է նոր սեզոն՝ «Ստամբուլ’25»
- 4 hours ago
- 1 min read

«Բեռլին’23» սերիալի ստեղծողներից մեկը՝ Վիկտոր Սողոմոնյանը, որի գլխավոր հերոսը ռուսաստանյան դիվանագետ է, Комсомольская правда-ին տված հարցազրույցում պատմել է, որ նախատեսվում է սերիալի նոր սեզոն, որը ստացել է «Ստամբուլ’25» անվանումը։
«Գաղտնիք բացեմ. Միշայի և մեր սցենարիստ գործընկերների հետ արդեն աշխատում ենք Վյաչեսլավ Վասիլևի մասին ֆիլմի երրորդ սեզոնի վրա, որը կոչվելու է «Ստամբուլ’25»»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։
Պրոդյուսերն ու սցենարիստը վստահություն է հայտնել, որ որքան շատ լինեն Վյաչեսլավ Վասիլևի նման հերոսները, «այնքան շատ կլինեն լավ օրինակները МГИМО-ում սովորող երիտասարդների համար»։
«Շտիրլիցին նմանվելու ձգտում ուներ մարդկանց մի ամբողջ սերունդ, որոնք գնում էին հատուկ ծառայություններ ու դիվանագիտություն։ Շատ հուսով եմ, որ նոր սերնդի որոշ ներկայացուցիչների համար Վյաչեսլավ Վասիլևը կդառնա ընդօրինակման օբյեկտ»,- նշել է նա։
Սերիալի ստեղծողի կարծիքով, սկսվել է մի դարաշրջան, երբ ռուսաստանյան պետությունը բացահայտվում է աշխարհում՝ բազմաբևեռ աշխարհ, նոր աշխարհակարգ, և կարևոր է, որ իմաստներն ունենան իրենց գեղարվեստական մարմնավորումը։
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչների հետ աշխատանքի մեծ փորձը չի՞ խանգարել իրեն գեղարվեստական կերպարներ ստեղծելիս։
«Այո, կա «կուլիսային սինդրոմ» հասկացությունը, երբ տեսնում ես, թե ինչպես են կուլիսների հետևում շարժում թելերը, և այլևս չես ցանկանում դիտել ներկայացումը։ Բայց սա նաև առավելություն է սցենար ստեղծելիս։ Քաղաքական գործիչները սովորական մարդիկ են, պարզ մահկանացուներ, որոնք ունեն իրենց առաքելությունը և կատարում են այն։ Սակայն, նրանց՝ բոլորիցս տարբերում է մարդկանց, երկրի, ժամանակի համար պատասխանատվության հսկայական զգացումը, որը կապվելու է նաև իրենց անվան հետ։ Մենք ունենք հակառակորդ, որը փորձում է համաշխարհային պատերազմ սանձազերծել։ Այդպիսիք այսօր իրոք կան, մենք պետք է դա ընդունենք։ Բայց միևնույն է, քաղաքական գործիչների պատասխանատվության զգացումն ամենակարևորն է։ Հուսով եմ՝ սերիալում մեզ հաջողվել է ցույց տալ դա»,- պատմել է Վիկտոր Սողոմոնյանը։




















