Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում, կան տուժածներ
- 7 hours ago
- 1 min read

Ապրիլի 14-ին, ժամը 01։04-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում դեպի Չերեմուշկա թաղամաս գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Շինարարներ թաղամաս տանող ավտոճանապարհին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է հարակից ձորում։
Փրկարարները պարեկային ծառայողների և քաղաքացիների օգնությամբ երկու տուժածի պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։




















