top of page

Գորիս-Շինուհայր-Հարժիս ճանապարհին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար

Feb 9
1 min read


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ 

 

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

 

Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է:

 

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 
 
1/2905
bottom of page