top of page

Իրանի զինվnրականները կարող են գերեվшրած լինել ամերիկացի օդաչուի. ԶԼՄ-ներ

Apr 3
1 min read


Իրանի զինվորականները կարող են գերեվարած լինել ամերիկացի օդաչուի, պնդում է իրանական Tasnimգործակալությունը:

«Որոշ աղբյուրներ հայտնում են, որ օդաչուն, հնարավոր է, գերեվարվել է իրանցի զինվորականների կողմից», - գրել է գործակալությունը՝ նշելով, որ ամերիկացիները կարող էին փորձ ձեռնարկել՝ օգնելու նրան լքել Իրանի տարածքը:

Ըստ գործակալության տվյալների՝ օդաչուն կատապուլտվել է այն բանից հետո, երբ Իրանի ՀՕՊ ուժերը ուրբաթ առավոտյան խոցել են ամերիկյան առաջադեմ կործանիչ: Գործակալությունը չի հստակեցնում, թե ինչ ինքնաթիռ է դա եղել, սակայն ավելի վաղ իրանցի զինվորականները հայտնել էին Իրանի երկնքում հինգերորդ սերնդի F-35 կործանիչի ոչնչացման մասին:

 
 
1/2905
bottom of page