top of page

Ալիևն ու Էրդողանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 10, 2024
  • 1 min read

Հունիսի 10-ին Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, հանդիպմանը քննարկել են երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, պաշտպանական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։

Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, ընդգծվել է երկու երկրների համատեղ գործունեության կարևորությունը Միջին միջանցքի զարգացման գործում։

Ալիևը հերթական անգամ Թուրքիայի նախագահին հրավիրել է COP29, որին և Էրդողանը   գոհունակությամբ է ընդունել։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

1/2510
bottom of page