Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
- 24timeam
- Jul 13, 2024
- 1 min read

Հանրապետության տարածքում`հուլիսի 13-ին կեսօրից հետո, 14-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 13-ին երեկոյան, 14-18-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +29+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+25,
Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +22+25,
Տավուշում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+19+22, ցերեկը՝ +28+32,
Արարատում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+21+23, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +22+25։