top of page

ԱԲՈՎՅԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր գիշերը  Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Համայնքից մի քանի տասնյակ տղամարդկանց բերման են ենթարկել: Արամուսի բնակիչներից «Հրապարակին» պատմեցին, որ Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը մարզում ունի ոչ դրական համբավ, տեղացիների խոսքով՝ մշտապես աչքի է ընկել ոչ մարդկային պահվածքով, երեկ միջադեպի արդյունքում  դաժան ծեծի է ենթարկվել: Բանն այն է, որ երեկ գիշերը Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպին է խառնվել անձամբ ոստիկանապետ Այվազյանը, ինչի արդյունքում տեղացիների կողմից դաժան ծեծի է ենթարվկել:



Մեզ պատմեցին, որ վերջինս հայհոյել է տեղացիներին, ինչին հաջորդ էլ է ծեծուջարդը: Ոստիկանապետն այս պահին անգիտակից վիճակում հիվանդանոցում է գտնվում: Ի դեպ, քիչ առաջ ՆԳՆ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:


Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։ Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։

 Մենք տեղեկացանք, որ օտարերկրյա քաղաքացին նույնպես այս միջադեպի մասնակիցներից է: Նշենք նաև, որ մի քանի տասնյակ արամուսցիներ բերման են ենթարկվել:

1/1859
bottom of page