top of page

«Ժակո» երգի տեսահոլովակն արդեն 3 միլիոն դիտում ունի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 12, 2024
  • 1 min read
ree

Յութուբյան էջում «Եվրատեսիլ»-ի Հայաստանի պատվիրակի՝ «Լադանիվա»-ի երգը՝ «Ժակո»-ն յութուբյան էջում 1 ամսում հատել է 3 միլիոն դիտումը: 

Նշենք նաև, որ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում 8-րդ համարի ներքո։ Այս մասին հայտնում է «Եվրատեսիլի» պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ «Լադանիվա» խումբը «Եվրատեսիլ 2024»-ում հանդես կգա հայալեզու երգով, որը կոչվում է «Ժակո»: Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։ Տեսահոլովակն աչքի է ընկնում հայկական մոտիվներով՝ մրգեր, գորգեր, գույներ, Ժակլինն ու Լուին եւս հայկական ոճի հագուստով են։

bottom of page