top of page

Մխիթար Հայրապետյանը և Գևորգ Պապոյանը երդվել են հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 10, 2024
  • 1 min read

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երդման արարողությունը:

 

Վերջիններս՝ ընթերցելով երդման տեքստը, նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

 

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք:

1/2160
bottom of page