top of page

Ղեկը չինակա՞ն է. ՌԴ վարչապետը կշտամբել է նոր «Վոլգա»-ն արտադրողներին (լուսանկարներ)


Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիժնի Նովգորոդում արդյունաբերական ցուցահանդեսում ուսումնասիրել է «Վոլգա» մակնիշի նոր մեքենաները և դրանք արտադրողներին կշտամբել մեծ քանակությամբ չինական տարրեր օգտագործելու համար։



Մասնավորապես, կառավարության ղեկավարը հարցրել է, թե որտեղ են արտադրվում մեքենաների համար նախատեսված ղեկերը։



«Ընկերնե՛ր, ես ամեն ինչ հասկանում եմ, սակայն... որտե՞ղ է ձեր ղեկը պատրաստվել, չինակա՞ն է: Լավ կլիներ, որ ղեկը ռուսական լիներ։ Սա այնքան էլ դժվար չէ, որքան մյուս բոլոր տարրերը տեղայնացնելը»,- ստուգման ժամանակ նշել է ՌԴ վարչապետը։



«Վոլգա» ապրանքանիշի նոր ավտոմեքենաները կարտադրվեն երեք մոդելով՝ D դասի սեդան «Վոլգա» C40, C դասի քրոսովեր «Վոլգա» K30 և D դասի քրոսովեր «Վոլգա» K40: Բոլոր մոդելներն օգտագործում են բենզինային շարժիչ՝ 188 ձիաուժ հզորությամբ. մեքենաները համալրված են վարորդի աջակցության խելացի համակարգերով։


bottom of page