top of page

Ջրհեղեղի օրը զոհերի ֆոնին Երևանում ռոք երգող Բագրատ Գալստանյանը պատրաստվում է մեկնել Լոռու մարզ

Դեռևս մայիսի 26-ին, երբ Լոռու մարզում աղետ էր, ջրհեղեղի հետևանքով կային զոհեր, անհետ կորածներ, անտուն մնացած մարդիկ, Երևանում ցույցեր անող Բագրատ Գալստանյանը ցուցարարների հետ ուղևորվեց կառավարական ամառանոց՝  իբրև հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այնինչ վարչապետ Փաշինյանը վաղ առավոտից աղետի գոտում էր՝ Լոռու մարզում, զբաղվում էր աղետի հետևանքներով։

Սակայն Բագրատի արկածներն այսքանով չավարտվեցին, բանը հասավ նրան, աղետից մի քանի զոհերի ֆոնին սկսեց երգել Կառավարական ամառանոցի դիմաց, կարծես ոչինչ չէր եղել երկրում, կամ իրեն չէր հուզում ոչ աղետը, ոչ էլ զոհերը։  Իսկ  այսօր՝  հունիսի 8-ին Բագրատ Գալստանյանը ցուցարարների հետ պատրաստվում է մեկնել Լոռու մարզ՝ Վանաձոր, թե ինչ խղճով ու մտքով, միայն ինքը գիտի, երբ աղետի  ժամանակ ռոք էր երգում։

bottom of page