top of page

Արևմուտքի հետ մեր հարաբերությունները չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան

Apr 10, 2024
1 min read

Իրանի հետ հարաբերություններում առանձնահատուկ վերաբերմունք ունենք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արևմուտքի հետ մեր հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում ու չենք հակադրի  Իրանի հետ հարաբերություններին ու Իրանի հետ հարաբերությունները չենք հակադրելու Արևմուտքի հետ հարաբերություններին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս բանաձևը վերաբերում է տարածաշրջանային հարաբերությունների Հայաստանի  ռազմավարական ընկալումներին՝ ընդհանրապես:

«Մենք քաղաքական այս գիծն ենք որդեգրել, ինչը բավականին բարդ, բայց լուծելի խնդիր է»,- ասաց վարչապետը:

1/2905
bottom of page