top of page

Շուրջ 30 հյուսիսկորեացի զինծառայող հատել է Հարավային Կորեայի սահմանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 24
  • 1 min read
ree

Մոտ 30 հյուսիսկորեացի զինվորներ հատել են Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սահմանազատման գիծը, հաղորդում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի հրամանատարության տվյալներին։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։ Մեկ օր առաջ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել էր, որ հարավկորեական սահմանապահ զորքերը նախազգուշական կրակ են բացել սահմանի խախտմանն ի պատասխան։

Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հյուսիսկորեական զորքերը սահմանի մոտ շինարարական աշխատանքներ են իրականացնում: Փհենյանը միջադեպը կապել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների հետ և մեղադրել Սեուլին տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտելու մեջ:

 
 
1/2377
bottom of page