top of page

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի մոտ կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 22
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի:


Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է: Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինը մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, ով մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն՝ մահացած: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 
 
1/2382
bottom of page