Մակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել
- 2 hours ago
- 1 min read

Բրիտանացի զբոսաշրջիկը բառացիորեն ապշել էր, երբ Բալիի հայտնի տաճարում անամոթ կապիկը խլել է նրա հեռախոսը։ Ըստ Daily Mail-ի՝ պրիմատը մեկ ժամից ավելի անհետացել է անտառում, բայց ժամանակ չի կորցրել՝ սարքի հիշողությունը լցրել է սելֆիներով։
Թելֆորդից 19-ամյա Օլիվեր Լլոյդը հունիսի 15-ին այցելում էր Ինդոնեզիայի Բալի քաղաքի հայտնի Ուլուվատու տաճար, երբ երկարապոչ մակական հանկարծ խլել է սարքը նրա ձեռքից։ Կենդանին անմիջապես անհետացել է ջունգլիներում, թողնելով Օլիվերին և նրա ընկերուհուն տաճարի անվտանգության աշխատակիցների օգնությամբ տարածքը զննել հարյուրավոր այլ մակակների հետ։
Ամեն քան մեկ ժամ հետո զույգին հաջողվել է որոշել հեռախոսի ճշգրիտ գտնվելու վայրը՝ շնորհիվ Օլիվերի ընկերուհու սմարթֆոնում գտնվող Life360 հետևողական հավելվածի։ Տաճարի խնամակալներից մեկը գտել է գաղտագողի գողին և անվտանգ վերադարձրել սարքը տիրոջը։ Երբ Օլիվերը ստուգել է իր հեռախոսը, հայտնաբերել է, որ չարաճճի կապիկը կարողացել էր երկար տեսանյութ նկարահանել և նույնիսկ մի քանի խոշոր պլանով սելֆի անել՝ սարքը ամուր սեղմելով թաթերի մեջ։
«Ես պարզապես լուսանկարներ էի անում կապիկների հետ՝ ընկերներիս ուղարկելու համար», - ասում է Օլիվերը, որն աշխատում է որպես ֆինանսների ոլորտում պրակտիկանտ։ «Ես բառացիորեն մի վայրկյանով գցեցի ձեռքս՝ հեռախոսը գրպանումս, և լսեցի, թե ինչպես է աղջիկը գոռում իմ անունը։ Հենց այդ պահին նրանք խլեցին հեռախոսը իմ ձեռքից։ Այն անմիջապես անհետացավ անտառում, և շուրջը հարյուրավոր այլ կապիկներ կային»։
Մինչ նրանք որոնում էին, Օլիվերի ընկերուհին կատակե; է. «Պատկերացրեք, որ կապիկները սելֆի անեին ձեր հեռախոսով»։
«Ես նայեցի պատկերասրահում և ապշեցի. այնտեղ իսկապես նկարահանվել էր մի ամբողջ տեսանյութ և սելֆիներ էին արվել», - իր տպավորություններն է ներկայացրել Օլիվերը։ «Դա բացարձակապես զարմանալի է։ Նա (պրիմատը) նույնիսկ կարողացավ լուսանկարել իր պտուկները»։ Չնայած սմարթֆոնի պաշտպանիչ ապակին խիստ քերծվել էր անտառային արկածախնդրությունից հետո, «պրոֆեսիոնալ» մորթե լուսանկարչի կողմից արված եզակի լուսանկարները անկասկած արժեին այդ ջանքերին։




















