top of page

Տասնյակ առաջնորդներ, Թուրքիայի փոխնախագահը պատմության մեջ առաջին անգամ են ՀՀ-ում. սա պատմական գագաթնաժողով է

  • 5 hours ago
  • 1 min read


«Պատվարժա՛ն հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների ընթացքում և տեղի է ունենում նաև հիմա. այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական է»:

Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ ԵՔՀ առաջին գագաթնաժողովի շրջանակում Պրահայում: Հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, Երևանում մասնակցում է այս գագաթնաժողովին, և նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան:

Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները, ԵԽ նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ:

Սա հերթական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը:

Հարգելի՛ ընկերներ, շնորհակալ եմ, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար»,- ասել է Փաշինյանը:

 
 
1/2661
bottom of page