top of page

Քանաքեռ-Զեյթունի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 22 hours ago
  • 1 min read
ree


Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

 
 
1/2473
bottom of page