top of page

Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը. Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար վերանշանակվելու առթիվ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 6
  • 1 min read
ree

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Հարգելի Ժան-Նոել Բարո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը և ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին»,- գրել է Միրզոյանը։ 

Ավելի վաղ Ժան-Նոել Բարոն X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ շեշտելով, որ իր համար պատիվ է շարունակել աշխատանքը՝ որպես Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար. 

«Պատիվ է շարունակել Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ որպես մեր դիվանագիտության ղեկավար՝ Սեբաստիան Լեկոռյնուի  կառավարության կազմում, որին շնորհակալ եմ վստահության համար»,- գրել էր Բարոն։

 
 
1/2378
bottom of page