top of page

ԱԽ քարտուղարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային հարցեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 22
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Երևան և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու արդյունքին միտված երկկողմ փոխգործակցությունը:

Բուրչու Սանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում «108-րդ ՌՈՈՒԶ-ՌՈԹ» սեմինարի անցկացումը: Փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում Հայաստանն ներգրավվածության ավելացման համար:

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:

 
 
1/2379
bottom of page