top of page

Ուկրաինայի և ԵՄ խորհրդականները կհանդիպեն՝ քննարկելու պшտերшզմը դադարեցնելու ծրագիրը. Զելենսկի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Այս շաբաթվա վերջում Ուկրաինայի և Եվրամիության առաջնորդների խորհրդականները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդեռլանդների արտգործնախարար Դավիդ վան Վիլի հետ հանդիպման ժամանակ՝ РБК-Ուկրաինայի փոխանցմամբ։

««Վճռականների կոալիցիայի» ժամանակ եվրոպացի առաջնորդները հայտարարել են, որ իրենք նույնպես կցանկանային միանալ մեզ՝ ցույց տալու ավելի արագ կարգավորման իրենց տեսլականը։ Սա պատերազմը դադարեցնելու ծրագիր չէ, քանի որ դուք գիտեք, որ նախևառաջ անհրաժեշտ է հրադադար», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ սա այն ծրագիրն է, որով սկսվում է դիվանագիտությունը:

«Ես սա շատ լավ հասկանում եմ, և բոլորը հասկանում են, որ հրադադարից հետո Ռուսաստանի համար շատ դժվար կլինի վերսկսել ագրեսիան, եթե կան անվտանգության ամուր երաշխիքներ: Հետևաբար, այս ծրագիրը կենտրոնացած է դրա վրա: Կարծում եմ՝ մեր խորհրդականները կհանդիպեն առաջիկա օրերին: Մենք համաձայնության ենք եկել ուրբաթ կամ շաբաթ օրը և կքննարկենք այս ծրագրի մանրամասները», - հավելել է Զելենսկին:

 
 
bottom of page